Ֆրանսիան հետ է կանչել Իտալիայում իր դեսպանին

․․․ խորհրդակցությունների համար
italia-fransi

Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հռոմում իր դեսպանին:

Ֆրանսիան «անթույլատրելի» է համարել Իտալիայի փոխվարչապետ, նաեւ Տնտեսական զարգացման, աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի դի Մայոյի հանդիպումը «դեղին բաճկոնավորներ» ֆրանսիական շարժման ներկայացուցչիների հետ:

Պաշտոնական Փարիզն իտալացի պաշտոնյային նաեւ զգուշացրել է՝ չխառնվել Ֆրանսիայի ներքին գործերին:

Արտգործնախարարությունը բողոքել է, որ վերջին ամիսներին Ֆրանսիան հայտնվել է իտալացի առաջնորդների «անհիմն ու պարբերական հարձակումների թիրախում», իսկ Հռոմի այդ պահվածքն «աննախադեպ» է որակել 2-րդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Նշենք, որ 2 երկրի միջեւ հարաբերությունները սրվել են 2018-ի հունիսից, երբ Իտալիայի «Հինգ աստղերի շարժումը» եւ աջակողմյան «Լիգա» կուսակցությունը կոալիցիոն կառավարություն ձեւավորեցին:

*

*