Ֆրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 12:30-ի սահմաններում
inqnatir2 (1)

Ֆրանսիայի Պյուի դե Դոմ դեպարտամենտում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 12:30-ի սահմաններում: Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 3 մարդ՝ տղամարդ և երկու կին:

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու ոստիկանները: Վթարի պատճառների մասին դեռ չի հաղորդվում:

*

*