Ֆրանսիայում բնակելի շենքի հրդեհի հետեւանքով կա 5 զոհ

Հրդեհը սկսվել է բնակելի շենքերից մեկի աստիճանավանդակում
hrdeh-paris

Կիրակի գիշերը հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Մյուլուզ քաղաքի բնակելի շենքերից մեկում, ինչի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 8-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:

Ըստ աղբյուրի՝  հրդեհը սկսվել է բնակելի շենքերից մեկի աստիճանավանդակում, մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 50 հրշեջ:

Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր:

*

*