Ֆրանսիայում զինված անձիք եկեղեցում պատանդ են վերցրել մի քանի հոգու

Ֆրանսիայում կրկին լարված իրադրություն է ստեղծվել:
fransia-hardzakum

Ֆրանսիայում կրկին լարված իրադրություն է ստեղծվել: Երկրի հյուսիսում՝ Նորմանդիայի շրջանում գտնվող մի եկեղեցում զինված 2 անձ պատանդ էին վերցրել մի քանի մարդու: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի փոխանցմամբ, զինյալները չեզոքացվել են:

Ոստիկանների տվյալներով, 4-ից 6 մարդ էր պատանդառվել: Նրանցից մեկը սպանվել է: Reuters-ի փոխանցմամբ սպանվողը եղել է եկեղեցու քահանան: Կան վիրավորներ:

*

*