Գործադուլ՝ Ֆրանսիայում․ երթեւեկությունը կաթվածահար է

Չի աշխատում գնացքների, ավտոբուսների մեծ մասը:
fransia-gorcadul

Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր առավոտվանից երթեւեկությունը կաթվածահար է եղել: Հանրային տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են անում: Բողոքում են իրենց կենսաթոշակային արտոնությունները կրճատելու կառավարության ծրագրերի դեմ:

Փարիզի մետրոյի 16 ուղղություններից տասը չի գործում, մնացածն էլ սահմանափակ ծառայություններ են մատուցում: Չի աշխատում գնացքների, ավտոբուսների մեծ մասը: Բազմաթիվ ուղեւորներ բողոքում են՝ ստիպված են ժամերով քայլել աշխատավայր հասնելու համար:

*

*