Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» կրկին բողոքում են

Ցույցերը դեռևս առանց միջադեպերի են ընթանում:
paris dexin bajkonner

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Փարիզում, Լիոնում, Նանտում, Թուլուզում վերսկսվել են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բողոքի ցույցերն ընթանում են կրթության վերաբերյալ կոչերով ու պահանջներով, մասնավորապես ցուցարարները դեմ են կառավարության վարած կրթական բարեփոխումներին: Ցույցերը դեռևս առանց միջադեպերի են ընթանում:

*

*