Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնները» 2019թ.-ի առաջին բողոքի ակցիան են սկսել

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել...
deghin bachkon-cuyc (1)

Հունվարի 5-ին Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի նոր ակցիաները. ցուցարարները կրկին փողոցներ են դուրս եկել՝ բարձրացնելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բողոքի «8-րդ ալիքը»: Այս մասին հայտնում է france24.com-ը:

Ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում:

Նշվում է, որ Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ, ի տարբերություն նախորդ շաբաթների, այսօրվա ցույցերի ընթացքում ջրցան ու զրահապատ մեքենաներ չեն կիրառվի:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից:

*

*