Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը

...ցուցարարների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել:
pariz-dexin-jilet-cuyc (1)

Ֆրանսիայում փետրվարի 2-ին ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել «դեղին բաճկոններ» շարժման 12-րդ բողոքի ցույցերին, տեղեկացնում է BBC-ն:

Փարիզում, որտեղ ավելի քան 10 հազար մարդ է դուրս եկել ցույցի, ագրեսիվ տրամադրված ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր եւ փորձել են հարձակվել նրանց վրա: Իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել:

Բախումներ են գրանցվել նաեւ այլ քաղաքներում, մասնավորապէս Վալանսում, որտեղ ցույցի է դուրս եկել ավելի քան 5000 մարդ: Վալանսում կալանավորվել է 18 մարդ:

Փարիզում երեկ ընթացել են նաեւ բողոքի ակցիաներ՝  «սպիտակ քայլերթ» անվան ներքո, ի պաշտպանություն «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների ժամանակ տուժած քաղաքացիների: Կեսօրին արձանագրվել են բախումներ բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ: Ձերբակալվել են տասնյակ քաղաքացիներ:

*

*