Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» պահանջում են կառավարության հրաժարականը

Բնակիչների 72 տոկոսը հանդես Է գալիս հաջակցություն շարժման։
pariz-haxtakamar-cuyc1 (1)

Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին պահանջել են կառավարության հրաժարականը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պահանջում ենք ներկայիս կառավարության հրաժարականը»,- ասել Է Վոկլյուզի դեպարտամենտում «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչ Քրիստոֆ Շալենսոնը Europe-1 ռադիոկայանի եթերում: «Ես կառավարության ղեկավարի գլուխ եմ տեսնում գեներալ դե Վիլյեին: Նա հեղինակություն ունի, եւ հարկավոր Է, որ նա գլխավորի կառավարությունը»,- նշել Է Շալենսոնը:

Դե Վիլյեն 2014 թվականից մինչեւ 2017 թվականը գլխավորում Էր Ֆրանսիայի զինուժերի գլխավոր շտաբը: Նա պաշտոնաթող եղավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած տարաձայնությունների, մասնավորապես ռազմական բյուջեն կրճատելու կառավարության պլանների պատճառով: Այն ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ քննադատեցին Ֆրանսիայի ղեկավարին, քանի որ դե Վիլյեն լայն աջակցություն Էր վայելում ինչպես բնակչության , այնպես Էլ քաղաքական գործիչների շրջանում:

Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորները» բենզինի գինը բաձրացնելու իշխանությունների որոշման դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերի 17-ից: Սակայն դիտորդներից շատերը նշում են, որ Ֆրանսիայում տեղի ունեցող ընդգրկուն ցույցերն կառավարության աշխատանքից բնակչության դժգոհության ցուցանիշ են:

Դեկտեմբերի 1-ին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաներն ընդգրկել Էին գրեթե ամբողջ երկիը: Դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ հանգստյան օրերին 378 մարդ Է ձերբակալել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք խոշոր անկարգություններով են ուղեկցվել Փարիզում:

Շուրջ երկու հարյուր ձերբակալվածներ դեկտեմբերի 3-ին եւ 4-ին կկանգնեն դատարանի առաջ: Նրանցից ոմանց կարող Է սպառնալ մինչեւ յոթ տարվա բանտարկություն: Փարիզի ոստիկանության ղեկավար Միշել Դելպյուեշը դեկտեմբերի 2-ի երեկոյան հայտարարել Է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի: Նա դատապարտել Է նման գործողությունները: Դելպյուեշը նաեւ հայտնել Է, որ Փարիզում բողոքների ժամանակ ակցիաների մասնակիցները հրկիզել են վեց շենք, ինչպես նաեւ հարյուրից ավելի ավտոմեքենա: Ցուցարարները ստիկանության հետ ընդհարումներնի ընթացքում օգտագործել են մուրճեր, այգեգործական գործիքներ, աերոզոլներ:

RTL ռադիոկայանը դեկտեմբերի 3-ին հրապարակել Է հարցախույզի արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունն առաջվա պես պաշտպանում Է «դեղին բաճկոնավորների» շարժումը՝ չնայած Փարիզն ընդգրկած անկարգություններին: Հետազոտության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների 72 տոկոսը հանդես Է գալիս հաջակցություն շարժման։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները