Ֆրանսիայում բողոքի գործողությունների ժամանակ վնասվածքներ է ստացել ավելի քան 500 մարդ

Նրանք բողոքում են բենզինի գների և հարկերի աճի դեմ
fransia-cuycer-dexin-bajkon2 (1)

Ֆրանսիայում բենզինի գների և հարկերի աճի դեմ բողոքի ցույցերի ընթացքում տուժել է ավելի քան 500 մարդ, հայտարարել է ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստանյերը:

«Ըստ մեր հաշվարկների՝ 528 մարդ վիրավորվել է, նրանցից 17-ը լուրջ վնասվածքներ են ստացել», — ասել է նախարարը: Ըստ նրա՝ տուժածների թվում 92 իրավապահ կա:

«Դեղին բաճկոններ» անունը ստացած մոտ 20 հազար ցուցարարներ շարունակում են բողոքի գործողությոնները։

Հիշեցնենք, որ վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի զանգվածային ակցիաներն սկսվել են նոյեմբերի 17-ին, դրանց մասնակցել Է շուրջ 290 հազար մարդ: Բողոքի գործողությունների ընթացքում մեկ մարդ զոհվել է, եւս 400-ը՝ տուժել, մի քանի հարյուր մարդ ձերբակալվել է։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները