Ֆրանսիացիները փողոց են դուրս եկել

Բողոքի ցույցեր են անկացվել նաեւ Լիոնում, Մարսելում, Լիլում եւ այլ քաղաքներում:
francia-cuyc

Փարիզում սեպտեմբերի 12-ին խոշոր  անկարգություններ և բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև: Միջադեպը տեղի է ունեցել արհմիությունների կազմակերպված զանգվածային երթի ընթացքում՝ընդդեմ իշխանությունների կողմից աշխատանքային օրենսգրքում կատարած բարեփոխումների:

Դիմակավորված  մարդիկ քարեր, շշեր և այլ ծանր առարկաներ  են նետել ոստիկանների ուղղությամբ՝ ի պատասխան մահակների, ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառման:  Ցուցարարների փողոց դուրս գալու կոչին 400 000 մարդ է արձագանքել:

Բողոքի ցույցեր են անկացվել նաեւ Լիոնում, Մարսելում, Լիլում  եւ այլ քաղաքներում:

Սա առաջին զանգվածային բողոքի ակցան է Ֆրանսիայում՝ Էմանուել Մակրոնի՝ նախագահ դառնալուց ի վեր։

*

*