Ֆրանսիայում ցուցարարները փակել են մայրուղիներից մեկը՝ պահանջելով փակել գաղթականների ճամբարը

Ֆրանսիայում ցույցեր են: Մի շարք վարորդներ, նավահանգստի աշխատակիցներ ու վաճառականներ երկրի հյուսիսում փակել են մայրուղիներից մեկը:
fransia-cuyc

Ֆրանսիայում ցույցեր են: Մի շարք վարորդներ, նավահանգստի աշխատակիցներ ու վաճառականներ երկրի հյուսիսում փակել են մայրուղիներից մեկը՝ կաթվածահար անելով երթեւեկությունը: Նրանք պահանջում են փակել Կալեում գտնվող գաղթականների ճամբարը՝ նշելով, որ այն խաթարում է քաղաքի բնականոն կյանքը:

«Ջունգլի» կոչվող ճամբարում բնակվում է ավելի քան 7 հազար գաղթական, հիմնականում՝ Մերձավոր Արեւելքից, Աֆղանստանից, Աֆրիկայից: Նրանք փորձում են Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել՝ շատ հաճախ խախտելով օրենքներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն օրեր առաջ խոստացել էր զբաղվել ճամբարը փակելու աշխատանքներով, սակայն ցուցարարները հստակ ժամկետ են պահանջում:

*

*