Ֆրանսիայում բեռնատարը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսին

Հայտնի է, որ ավտոբուսում գտնվել է 45 մարդ։
fransia-avtobus-bernatar

Ֆրանսիայում բեռնատարը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսի․ ինչպես տեղեկացնում է L’Union-ը՝ պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ՝ 7 մեծահասակ եւ 2 երեխա։ Հայտնի է, որ ավտոբուսում գտնվել է 45 մարդ։

3-13 տարեկան երեխաների տեղափոխող ավտոբուսի վարորդը կանգնեցրել է փոխադրամիջոցը Պիկարդիա շրջանում գտնվող Փարիզ-Րեյմս ավտոմայրուղու վրա՝ անվադողը փոխելու համար։ Այդ ընթացքում մայրուղով սլացող բեռնատարի վարորդը չի նկատել կայանված ավտոբուսն ու բախվել է դրան։

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, ալկոհոլային ազդեցության տակ գտնվելու նշաններ նրա մոտ չեն հայտնաբերվել։

*

*