Ֆրանսիայում եւ Բելգիայում նոր ահաբեկչություններ են սպասվում

Ֆրանսիայում նման վտանգի մասին հայտարարել է անձամբ երկրի վարչապետ Մանուել Վալսը:
fransia-ahabekchutyun

Ֆրանսիայի եւ Բելգիայի անվտանգության ծառայությունները նախազգուշացրել են առաջիկայում հնարավոր նոր ահաբեկչությունների վտնագի մասին: Ֆրանսիայում նման վտանգի մասին հայտարարել է անձամբ երկրի վարչապետ Մանուել Վալսը:

«Ֆրանսիան կբախվի նոր ահաբեկչությունների, որովհետև մենք բախվել են ահաբեկչական կազմակերպության հետ, որը նահանջում է Իրաքում և Սիրիայում և նոր ահաբեկչություններ է ծրագրում մեր երկրում, որպեսզի վախ սերմանի»,- նշել է Վալսը:

Տվյալներ են ստացվել, որոնց համաձայն՝ Սիրիայից Եվրոպա ահաբեկիչներ են ուղեւորվում: Նրանք կարող են բաժանված լինել երկու խմբի, որպեսզի մեկը հարձակումներ իրականացնի Բելգիայում, մյուսը՝ Ֆրանսիայում:

 

*

*