Ֆրանսիան այսօր ազգային տոնն է նշում՝ Բաստիլի օրը

Տոնական շքերթն անցկացվել է անվտանգության խստացված միջոցառումներին զուգահեռ:
fransia-bastili-or

Ֆրանսիան այսօր ազգային տոնն է նշում՝ Բաստիլի օրը: 1789 թվականին Բաստիլի «Բանտ» ամրոցի գրավմամբ սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ինչի արդյունքում Ֆրանսիայում կործանվել է բացարձակ միապետությունը:

Փարիզում օրը սկսվել է տոնական շքերթով: Տոնին հրավիրված Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բանակային կորպուսը, գունավոր գազի միջոցով Փարիզի երկինքը զարդարել է Ֆրանսիայի դրոշի գույներով:

Ֆրանսիայում ահաբեկչության վտանգի առկայության պատճառով, շքերթն անցկացվել է անվտանգության խստացված միջոցառումներին զուգահեռ:

*

*