Ֆրանսիայում դեռահասներով ավտոբուսը շրջվել է. կան տուժածներ

Ավտոբուսում եղել է մոտ 50 մարդ, որոնցից 41-ը՝ դեռահաս:
france

Ուելսից Ֆրանսիա ուղեւորվող ավտոբուսի շրջվելու հետեւանքով ավելի քան 13 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավտոբուսում եղել է մոտ 50 մարդ, որոնցից 41-ը՝ դեռահաս: ՃՏՊ-ի պատճառը դեռ անհայտ է:

Դեռահասներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են ոստիկանությունից:

*

*