Պայթյուն է եղել Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ատոմակայանում

Տուժել է մի քանի մարդ, միջադեպի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ ու բժիշկներ:
fransia-atomakayan
Պայթյուն է որոտացել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Ֆլամանվիլ» ատոմակայանի մեքենայական սրահում, ռադիոակտիվ նյութերի արտանետման սպառնալիք չկա: Այդ մասին փետրվարի 9-ին հայտնել է Ouest France թերթը:
Տուժել է մի քանի մարդ, միջադեպի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ ու բժիշկներ:
Հրշեջները հայտնել են, որ պայթյունից հետո հրդեհ է սկսվել, որը ատոմային ռեակտորների գոտի չի հասել:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*