Օլանդը հետ չի կանգնի աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից

Այդ նախագծի պատճառով մի քանի ամիս է հակակառավարական բողոքի ակցիաները ցնցում են Ֆրանսիան...
fransia

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ճապոնիայում հրավիրած ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ հետ չի կանգնելու աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մտադրությունից:

Օլանդի կարծիքով, դրանք լավ բարեփոխումներ են, եւ պետք է անպայման իրականացվեն:

Ըստ օրինագծի՝ գործատուները կկարողանան ավելացնել աշխատանքային ժամերը, կրճատել արտաժամյա վարձատրությունը: Այդ նախագծի պատճառով մի քանի ամիս է հակակառավարական բողոքի ակցիաները ցնցում են Ֆրանսիան: Սակայն իշխանությունները չեն զիջում:

Չենք մոռանում նաեւ, որ Ֆրանսիայում «Եվրո-2016» ֆուտբոլի առաջնության մեկնարկին մնացել է 2 շաբաթ: Այն կսկսվի հունիսի 10-ին:

Անկախ դրանից, արհմիությունները զանգվածային ակցիա են ծրագում իրականացնել հունիսի 14-ին՝ Փարիզում, երբ ֆրանսիացի սենատորները սկսեն քննարկել բարեփոխումների փաթեթը:

*

*