Ֆրանսիայում հարյուրավոր լցակայաններ ժամանակավորապես փակվել են` բողոքի ցույցի պատճառով

ֆրանսիական արհմիությունների ներկայացուցիչները փակել էին նավթամշակման եւ պահեստավորման գործարաններ տանող ճանապարհները...
Fransia-cuyc

Ֆրանսիայում հարյուրավոր լցակայաններ ժամանակավորապես փակվել են՝ վառելիքի բացակայության պատճառով: Աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու դեմ բողոքող ֆրանսիական արհմիությունների ներկայացուցիչները փակել էին նավթամշակման եւ պահեստավորման գործարաններ տանող ճանապարհները:

Ամեն դեպքում, վարչապետ Մաուել Վալսը հայտարարել է, որ իրենք վերահսկում են իրավիճակը եւ ոստիկաններն արդեն ցրել են ցուցարարներին: Մինչ այդ, լցակայաններում ավտոմեքենաների երկար հերթեր են գոյանում: Վարորդները ստիպված են մի լցակայանից մյուսը գնալ՝ բենզին գտնելու համար:

*

*