Ֆրանսիայում ցանկանում են երկարացնել արտակարգ դրության ռեժիմը

Ստորին պալատի որոշումը դեկտեմբերի 15-ին դեռ պետք է հաստատի վերին պալատը՝ Սենատը:
fransia

 

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է երկրում 2015 թվականի նոյեմբերից սահմանված արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ անգամ երկարաձգելու օգտին: Այն պետք է գործի մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը:

Հարցը քվեարկության էր դրվել Ֆրանսիայի կառավարության առաջարկությամբ, որը գտնում է, որ երկրում հնարավոր ահաբեկչությունների սպառնալիքը դեռ առկա է: Ստորին պալատի որոշումը դեկտեմբերի 15-ին դեռ պետք է հաստատի վերին պալատը՝ Սենատը:

Ֆրանսիայում արտակարգ դրությունը սահմանվել էր 2015 թվականին նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, որը 130 մարդու կյանք խլեց, այնուհետեւ երկարացվել էր մի քանի անգամ: Արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայի անվտանգության ծառայություններին ընդլայնված լիազորություններ է ընձեռում ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ կասկածվողների որոնման ու ձերբակալման հարցում:

*

*