Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի 6 ամսով

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու պատճառը նախորդ շաբաթ Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն է...
fransia

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մինչեւ 2017 թվականի հունվար: Այդ երկրի Ազգային ժողովը քվեարկել է երկրում արտակարգ դրության ռեժիմը կես տարով երկարաձգելու օգտին: Սակայն Սենատը դեռ պետք է իր հավանությունը տա:

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու պատճառը նախորդ շաբաթ Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն է, որի հետեւանքով 84 մարդ է զոհվել:

Ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու ծրագրերի մասին: Բայց պատգամավորները որոշում են կայացրել կրկնապատկել ժամկետը: Ի դեպ, վարչապետ Մանուել Վալսն ասել է, որ Ֆրանսիան պետք է սովորի վախի զգացումով ապրել:

Արտակարգ դրություն Ֆրանսիայում սահմանվել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո: Այն նախատեսված էր ավարտել հուլիսի 26-ին:

*

*