Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է

Աշխարհում 220 միլիոն ֆրանսախոս մարդ կա։
eyfelyan

Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է, որը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին, ի նշանավորումն 1970 թվականի այս օրը Նիամեյում ստորագրված համաձայնագրի: Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է եւ 40 տարուց ավելի է, ինչ գոյություն ունի: Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված եւ 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ, որոնք ունեն ընդհանուր դարձած արժեքներ, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն եւ ժողովրդավարություն:

2018 թվի հոկտեմբերին Հայստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը: Ֆրանսերենը նաեւ ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է:

Աշխարհում 220 միլիոն ֆրանսախոս մարդ կա։

*

*