Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու

9 թեկնածուները հավաքել են անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ:
fransia

Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու: Ինչպես հաղորդում է«vesti.ru»-ն, արդեն իսկ լրացել է նախագահի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստթղթերի ընդունման ժամկետը: Սահմանադրության համաձայն` 9 թեկնածուները հավաքել են անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ:

Ստորագրությունների թվով բացարձակ առաջատար է Հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Նա պահանջվածից վեց անգամ ավել ստրագրություն է հավաքել: Սոցիալիստ Բենուա Ամոնը 1700, Մաքրոնը՝  մոտ 1500: Մարին Լե Պենին աջակցություն է հայտնել 600 քաղաքապետ:

Ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին:

*

*