Ֆլորիդայում ուսուցիչները զենք կրելու իրավունք են ստացել

Ֆլորիդա նահանգի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել․․․
zenq

Ֆլորիդա նահանգի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել, որով զենք կրելու հարցում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում. հայտնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:

67 կողմ և 50 դեմ ձայներով ընդունված  օրինագծով ուսուցիչներին եւ դպրոցի մյուս աշխատողներին թույլ է տրվում զենք կրել։ Բացի այդ` զենք գնելու նվազագույն տարիքը բարձրացվել է`18-ից հասնելով 21 տարեկանի։ Հրազենի գնման դեպքում 3 օր սպասելու ժամանակ է տրվում՝ զենքի ձեռքբերումը զայրույթի կամ հիվանդության սրացման պահին կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում հրաձգության հետեւանքով 17 մարդ է զոհվել։

*

*