Ֆլորիդայի օդանավակայանում կրակոցներ են հնչել, կա 5 զոհ, 8 վիրավոր

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ կրակողը ձերբակալվել է:
florida

amerikayidzayn.com — Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լանդերդեյլ օդանավակայանում զինված անձը կրակ է բացել, սպանելով առնվազն հինգ եւ վիրավորելով ութ քաղաքացու: Հանցագործն անմիջապես ձերբակալվել է, հայտնում է օդանավակայանի ոստիկանությունը:

Օդանավակայանում գտնվող Դայան Հագերին հեռախոսով պատմել է լրագրողներին, որ ոստիկանությունը շարունակում է հանցագործի հնարավոր գործակիցներին փնտրել.

«Մեզ բոլորիս ոստիկանները հրահանգեցին շրջվել մեջքով եւ խուզարկեցին, սակայն, բոլորս էլ ըմբռնումով էինք մոտենում»:

Այս պահին իրավապահները դժվարանում են հայտնել հանցագործի դրդապատճառները: Դեպքից անմիջապես հետո օդանավակայանի աշխատանքը դադարեցվել էր: Դայան Հագերիի խոսքերով, սպանությունները տեղի են ունեցել հենց իր առջեւ.

«Ամեն ինչ կարծես գեղարվեստական կինոնկարում կատարվեր, ես լավ տեսնում էին, թե նա ինչպես է գնում ու գալիս, սպանելով մարդկանց: Երբեք չէի պատկերացնի, թե նման բան հնարավոր է»:

Նախնական տվյալներով, օդանավակայանում կրակ բացած հանցագործի ինքնությունը պարզել են: Ձերբակալման պահին նրա մոտ գտել են զինվորականի վկայական տրված Էստեբան Սանտյագոյին:

*

*