Ֆլորիդայի ակումբներից մեկում կարկոցների հետեւանքով երկու մարդ է զոհվել

Հաղորդվում է, որ ակումբում դեռահասների համար երեկո էր անցկացվում:
zenq

Հրաձգության եւս մեկ դեպք է գրանցվել Միացյալ Նահանգներում: Ֆլորիդա նահանգում՝ Club Blu գիշերայի ակումբի ավտոկայանում հնչած կրակոցների հետեւանքով երկու մարդ է զոհվել, 16 վիրավոր կա: 3 մարդ ձրբակալվել է:

Հաղորդվում է, որ ակումբում դեռահասների համար երեկո էր անցկացվում:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ եւս մեկ միջադեպ էլ տեղի է ունեցել Club Blu ակումբից ոչ հեռու: Անհայտ անձը կրակ է բացել մի շենքի եւ մեքենայի վրա: Հաղորդվում է, որ մեկ մարդ աննշան վերքեր է ստացել: Ոստիկանները պարզում են դեպքերի մանրամասները:

*

*