«Ֆլորենս» փոթորիկը հասել է Հյուսիսային Կարոլինա

Ավելի քան 1 միլիոն բնակչի տարհանելու հրահանգ է տրվել:
florens-potorik-amn

«Ֆլորենս» անունը ստացած փոթորիկը հասել է Միացյալ Նահանգների արեւելյան ափերին, մասնավորապես՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափամերձ քաղաքներին, որտեղ արդեն տեղատարափ անձրեւներ են սկսվել, նաեւ ուժգին քամի է:

Օդերեւութաբանները մտավախություն ունեն, որ կարող են ավերիչ ջրհեղեղներ առաջանալ: Հյուսիսային Կարոլինայի մի շարք քաղաքներում արդեն էլեկտրամատակարարումը խափանվել է, առանց հոսանքի են մնացել հարյուր հազարավոր տներ:

Ավելի քան 1 միլիոն բնակչի տարհանելու հրահանգ է տրվել:

«Ֆլորենսն» աստիճանաբար առաջ է շարժվում ափամերձ շրջանների երկայնքով: Վտանգի տակ հայտնված շրջանների բնակչության թիվը հասնում է 10 միլիոնի:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*