Ֆինլանդիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա

Ոստիկանները շրջափակել են նրան, կրակել ոտքին եւ ձերբակալել։
finlandia

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել, եւս 6-ը վիրավոր է: Այս մասին հայտնում է BBC-ն։

Ոստիկանները շրջափակել են նրան, կրակել ոտքին եւ ձերբակալել։

Չի բացառվում, որ հարձակվող միայնակ չի եղել, այդ իսկ պատճառով ոստիկանությունը հորդորում է խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց։ Հարձակումից հետո ուժեղացվել է հսկողությունը եւ ավելացել են անվտանգության միջոցառումները մայրաքաղաք Հելսինկիի օդանավակայանում և կայարաններում։

*

*