Գիտնականները բացատրել են՝ ինչու են Ֆինլանդիայում ապրում ամենաերջանիկ մարդիկ

«...հաջողության հասնելու միակ միջոցը մարդկանց վրա կենտրոնանալն Է»
finlandia

Ֆինլանդիայում մեծ թվով երջանիկ մարդկանց առկայությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը փորձարարական մոտեցում է դրսեւորում երկրում բարեկեցության ստեղծման նկատմամբ, պետությունը ձգտում է հինգ միլիոն բնակիչների հարմարավետությունն ու անվտանգությունը բարձրացնել առողջապահության, կրթության եւ զբաղվածության ոլորտներում մանրազնին ուսումնասիրություններ անցկացնելու միջոցով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆինլանդիան 2018 թվականին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվել The World Happiness Report-ի զեկույցի համաձայն: Երջանկության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է մարտի 20-ին:

«Հաճախ մոռանում են, որ Ֆինլանդիան եղել Է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը: Այսպիսով՝ նման երկրի համար (մայրցամաքային Եվրոպայից հեռու գտնվող, եղանակային խիստ պայմաններով) հաջողության հասնելու միակ միջոցն իր մարդկանց վրա կենտրոնանալն Է»,- պատմել Է Next Era-ի գործադիր տնօրեն Յուխա Յաակոն: Ներկայում Ֆինլանդիան բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի ամենահարուստ երկրների թվում Է. մայրերի մահացության մակարդակն ամենացածրերից մեկն Է մոլորակի վրա. աղքատության եւ հանցավորության մակարդակները ցածր են: 1960-ական թվականներից ի վեր պետությունն իր յուրաքանչյուր քաղաքացու առողջական վիճակին սկսել Է հետեւել ծնվելուց մինչեւ մահ՝ օգտագործելով անձնական նույնականացման կոդը, գրանցելով յուրաքանչյուր հոսպիտալացումը, ամբուլատոր բուժումը եւ դեղատոմսը, ինչպես նաեւ հետազոտելով տվյալները: Առոողջապահության եւ սոցիալական ապահովության ազգային ինստիտուտում այդ տվյալներն օգտագործում են հանձնարարականների եւ եզրակացությունների համար: Այսպես, օրինակ, եթե մունիցիպալիտետներից մեկում տեսնեն կոտրված ազդրերով մարդկանց թվի ավելացում, իշխանությունները կվերլուծեն իրադրությունը եւ կսկսեն այնտեղ ավելի շատ ավազ ցանել սառցակալած մայթերին, որպեսզի կանխվի սայթաքուն փողոցներում ընկնելը:

Ֆիննական հաջող Էքսպերիմենտ Է դարձել նաեւ կրթության համակարգը: «Դպրոցը եւ նրա ուսումնական պլանը կառուցված են այն բանի շուրջ, որ երեխաները սովորեն դասասենյակի սահմաններից դուրս: Յուրաքանչյուր անկյունում կա մի տեղ, որտեղ երեխաները կարող են աշխատել ինքնուրույն կամ ոչ մեծ խմբերով՝ լինի դա հարմարավետ անկյունը աղյուսե բուխարու մոտ կամ հարմարավետ բազկաթոռները, որտեղից երեւում Է աշխույժ ճաշասրահը: Երեխաներին տրվում Է դպրոցում տեղաշարժվելու մեծ ազատություն, աշխատանք՝ նրանց համար ցանկացած հարմար վայրում, յուրաքանչյուր երեխա ունի դասերի անհատական պլան, որը համապատասխանում Է նրա պահանջմունքներին»,-նշում Է Յաակոն:

*

*