Ֆինլանդիայում անցորդների վրա հարձակված անձն ու եւս 5 կասկածյալ ձերբակալվել են

Ֆինն իրավապահները տեւական քննությունից հետո միայն հայտարարեցին, որ այն ահաբեկչություն է։
finlandia-police

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի Պուուտորի առեւտրահրապարակում դանակով անցորդների վրա հարձակումից  հետո ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել։ Ազգային հետաքննությունների բյուրոյի ավագ տեսուչ Մարկուս Լեյանի խոսքով, այժմ 6 կասկածյալները կալանքի տակ են։

Հարձակվողը Մարոկկոյի 18-ամյա քաղաքացի է, նրան տեղում ձերբակալել են։ Հարձակման հետեւանքով երկու անցորդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել: Ոստիկանությունը հետաքննում է կալանավորվածների մասնակցությունը հարձակմանը։

Ֆինն իրավապահները տեւական քննությունից հետո միայն հայտարարեցին, որ այդ հարձակումը ահաբեկչություն է։

*

*