Ֆիլիպիններում ավելի քան 30 մարդ է զոհվել փոթորկի հետեւանքով

Նրանց մի մասը կարող է մնացած լինել սելավահոսքերի տակ:
filipinner

Ֆիլիպիններում առնվազն 34 մարդ «Քայ-Թաք» արեւադարձային փոթորկի զոհ է դարձել: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Տեղական իշխանությունները հայտնել են Բիլիրանի նահանգում 26 զոհվածների եւ 23 անհայտ կորածների մասին: Նրանց մի մասը կարող է մնացած լինել սելավահոսքերի տակ: Եվս 7 հոգի զոհվել Է չորս կենտրոնական տարածաշրջաններում:

Փոթորիկը Ֆիլիպիններ է հասել դեկտեմբերի 16-ին: Տարերային աղետի պատճառով կազմակերպվել Է 89 հազար մարդու տարհանում: Շատ զբոսաշրջիկներ, որոնք ժամանել էին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, հարկադրված են մնալու երկրի անվտանգ շրջաններում կամ Էլ սպասելու տրանսպորտի աշխատանքի վերականգնմանը:

 

*

*