Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ անձամբ սպանել է հանցագործներին — Երկիր Մեդիա

Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ անձամբ սպանել է հանցագործներին

Գործարարների հետ հանդիպմանը նա նշել է, որ անձամբ է պարեկություն արել փողոցներում, որպեսզի հայտնաբերի հանցագործներին ու սպանի նրանց...
rodrigo-duterte

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստովանել է, որ Դավաո քաղաքի ղեկավարը լինելու ժամանակ անձամբ է սպանել ենթադրյալ հանցագործներին: Գործարարների հետ հանդիպմանը նա նշել է, որ անձամբ է պարեկություն արել փողոցներում, որպեսզի հայտնաբերի հանցագործներին ու սպանի նրանց՝ այդ կերպ ցույց տալով ոստիկաններին, որ նրանք էլ կարող են մահացու ուժ կիրառել:

Այս տարի մայիսին երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո, Դուտերտեն պատերազմ է հայտարարել թմրամոլներին ու թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներին, որոնց դեմ ուղղված գործողությունների շրջանակում արդեն սպանվել է շուրջ 6 հազար մարդ:

*

*