Փոթորիկ ու ջրհեղեղ, զոհեր ու անհետ կորածներ՝ Ֆիլիպիններում

Եղանակային անբարենպաստ պայմաններից ամենից շատ տուժել է Բիլիրան նահանգը։
filipinner

Ֆիլիպիններում գրեթե 90 մարդ զոհ է դարձել հորդառատ անձրեւներից եւ ուժգին քամուց առաջացած ջրհեղեղներին ու փլուզումներին, տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։ Մի քանի տասնյակն անհետ կորած է համարվում։ Փոթորկի գոտում է հայտնվել գրեթե 270 հազար մարդ։

Երկրի տարածքում գործում է տարհանման 608 կենտրոն, որտեղ կարող են տեղավորվել 44 հազար մարդ։

Եղանակային անբարենպաստ պայմաններից ամենից շատ տուժել է Բիլիրան նահանգը։

 

*

*