Ֆիլիպիններում երկու երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Մանդանաո կղզում երկու երկրաշարժները տեղի են ունեցել 6,6 և 6,5 մագնիտուդ ուժգնությամբ
filipinner,-erkrasharj

Այս շաբաթ Ֆիլիպիններում տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, 432 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է newsinfo.inquirer.net կայքը:

Տվյալների համաձայն՝ երկրաշարժները վնասել են 30 հազար ենթակառուցվածքային միավորներ, այդ թվում մոտ 1000 դպրոց, տասնյակ կրոնական և բժշկական կենտրոններ և ավելի քան 20 ճանապարհ և կամուրջ:

Ֆիլիպինյան Մանդանաո կղզում 6,6 և 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժները տեղի են ունեցել հոկտեմբերի 29-ին և 31-ին։

*

*