Չինաստանը պարտվեց Ֆիլիպիններին՝ տարածքային հավակնությունների հարցում

Պեկինը բոյկոտել է դատարանի վճիռը՝ ասելով, որ կարհամարհի այն եւ կպաշտպանի իր ինքնիշխանությունը եւ ծովային շահերը:
chinastan-philipinner

Հաագայի արբիտրաժային տրիբունալը մերժել է Հարավչինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունները՝ բավարարելով Ֆիլիպինների պահանջը: Այդ տարածքները հարուստ են հանքային եւ էներգետիկ ռեսուրսներով, ձկնային պաշարնեով:

Մի քանի տասնամյակ է Չինաստանը տարածաշրջանի որոշ երկրների հետ վիճում է՝ վերոնշյալ տարածքների պատկանելիության հարցի շուրջ: Դատարանը նշել է, որ չկան օրինական հիմքեր, որոնց համաձայն Չիանաստանն, ինչպես եւ այդ երկրի իշխանություններն են պնդում, ունի պատմական իրավունքներ՝ Հարավչինական ջրերի նկատմամբ: Դատարանի վճռում նշված է նաեւ, որ Չինաստանն իր գործողություններով խախտել է Ֆիլիպինների ինքնիշխան իրավունքները. չինական պարեկային ծառայության նավերն, ըստ վճռի, ֆիլիպինյան ձկնորսական նավերի հետ բախման ռիսկեր են առաջացրել ծովի տարբեր մասերում: Շինարարական աշխատանքներով Չինաստանը նաեւ վնաս է հասցրել շրջակա միջավայրին:

Պեկինը բոյկոտել է դատարանի վճիռը՝ ասելով, որ կարհամարհի այն եւ կպաշտպանի իր ինքնիշխանությունը եւ ծովային շահերը:

*

*