Ավիավթարի հետևանքով մահացել է ռուսական S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան

Նրա կարողությունը գնահատվել է 600 մլն դոլար:
natalya-fileva2

Ռուսական S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան և նրա հայրը մահացել են Գերմանիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«2019 թվականի մարտի 31-ին Մայնի Ֆրանկֆուրտի Էգելսբախի օդանավակայանում Epic-LT մասնավոր օդանավի վայրէջքի ժամանակ 55 տարեկանում մահացել է Նատալյա Ֆիլևան»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ֆիլևան ու նրա հայրը մեկնել էին Գերմանիա՝ բուժման նպատակով: Մահացել է նաև օդաչուն:

Անցյալ տարի Նատալյա Ֆիլևան ընդգրկվել է Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուս գործարարների վարկանիշային աղյուսակում: Նրա կարողությունը գնահատվել է 600 մլն դոլար:

*

*