Ֆիջիում բժշկական ուղղաթիռ է կործանվել

Ուղղաթիռում եղել է օդաչուն եւ երկու տարեկան երեխա՝ մոր հետ։
fiji-viti-levu3

Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Ֆիջիի Վանուա-Լեվու կղզու մոտ բժշկական ուղղաթիռ է կործանվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի FBC ռադիոկայանին։

Ուղղաթիռում եղել է օդաչուն եւ երկու տարեկան երեխա՝ մոր հետ։

Որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ուղղաթիռի բեկորներն ու ուղեւորներից մեկի մարմինը։

 

*

*