Մահացել է Ֆիդել Կաստրոն. նրա անցած ուղին՝ լուսանկարներով

Ֆիդել Կաստրոն կուբացի հեղափոխական էր, պետական եւ քաղաքական գործիչ:
fidel

90 տարեկանում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Այս մասին հաղորդում է РИА НОВОСТИ-ն, հղում կատարելով France press-ին:

Ֆիդել Կաստրոն կուբացի հեղափոխական էր, պետական եւ քաղաքական գործիչ: Ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին: 1976 թվականի դեկտեմբերից, ավելի քան 30 տարի ղեկավարել է Կուբայի Պետխորհուրդն ու Նախարարների խորհուրդը: Եղել է նաեւ Հեղափոխական զինված ուժերի առաջնորդն ու երկրի Ազգային պաշտպանության խորհրդի ղեկավարը:

2006-ի հուլիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նա իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

fidel-kastro

Երբ նա առաջին անգամ 1963 թվականի ապրիլի 28-ին այցելել է Սովետական միություն, Մոսկվայի բնակիչները դիմավորել են նրան աննախադեպ ոգեւորությամբ: Նա այցելել է մեծ թատրոն, դիտել «Կարապների լիճը» բալետը: Ներկայացումից հետո ծանոթացել է բալետի պարուհի Մայա Պրիսեցկայի հետ:

Ֆիդել Կաստրոն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատաքարյուն հռետոր: 1960 թվականի սեպտեմբերի 29-ի նրա ելույթը տեւել է 4 ժամ 29 րոպե: Ռոյթերսի տվյալներով, նրա ամենաերկար ելույթը եղել է Կուբայի կոմունիստական կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ՝ 7 ժամ 10 րոպե:

Ֆիդել Կաստրոն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատաքարյուն հռետոր: 1960 թվականի սեպտեմբերի 29-ի նրա ելույթը տեւել է 4 ժամ 29 րոպե: Ռոյթերսի տվյալներով, նրա ամենաերկար ելույթը եղել է Կուբայի կոմունիստական կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ՝ 7 ժամ 10 րոպե:

fidel-kastro

Կաստրոի առաջին այցը ԽՍՀՄ մոտ մեկուկես ամիս է տեւել. Նա իր առաջ նպատակ է դրել ծանոթանալու այն երկրների կյանքին, որոնք «հաղթել են սոցիալիզմին»: Նա եղել է Ուկրաինայում, Սիբիրում, Ուրալում, միջին Ասիայում, Լենինգրադում, Վոլգոգրադում եւ Թբիլիսիում: Լուսանկարում Կաստրոն Կարմիր Ուզբեկստանում է:

fidel-kastro

1956 թվականին հեղափոխականների խմբով ափ ելավ Օրիենտե նահանգում։ Խումբը աստիճանաբար վերածվեց ապստամբական բանակի և պարտիզանական պայքար ծավալեց դիկտատորական վարչակարգի դեմ։ Հեղափոխության հաղթանակից հետո Կուբայում իշխանության գլուխ անցան դեմոկրատական ուժերը։

fidel-kastro

Նրա կառավարման տարիներին Կուբան դարձավ միակուսակցական սոցիալական պետություն, ձեռնակատիրություններն ու սեփական ունեցվածքը ազգայնացվեց:

fidel-kastro

ԶԼՄ-ները նրան անվանում էին Rolex ժամացույցների սիրահար: Տարբեր նկարների մեջ նրան կարելի է տեսնել Rolex Submariner-ի ժամացույցներով:

fidel-kastro

Պետխորհրդի ղեկավար Ֆիդել Կաստրոն, Կուբայի Հանրապետության նախագահ Օսվալդո Տորադոն, Էրնեստո Չէ Գեւառան «Լա Կուվր» մոտորանավակի պայթյունից զոհվածներին հրաժեշտի արարողության ժամանակ: 1960 թվականի մարտի 4-ին մոտորանավակի պայթյունի հետեւանքով 101 մարդ է զոհվել, 209-ը վիրավորվել են: Միջադեպի պատճառների վերաբերյալ հիմնական տարբերակը, ըստ Կուբայի իշխանությւոնների, ահաբեկչական գործողությունն է՝ կազմակերպված ԿՀՎ-ի կողմից (ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն):

fidel-kastro

Կադր՝ «Մեր հյուրն է Ֆիդել Կաստրոն» փաստագրական ֆիլմից:

fidel-kastro

Կաստրոի ղեկավարման տարիներին նրա դեմ եղել է 600-ից ավելի մահափորձ: Դրանց թվում եղել են սիգարի մեջ թույն լցնելու ու բեյսբոլի գնդակի մեջ պայթուցիկ տեղադրելու դեպքերը:

fidel-kastro

1974 թվականին ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի այցը:

fidel-kastro

Ֆիդել կաստրոն՝ լեգենդար «Ավրորա» հածանավի դիմավորման ժամանակ

fidel-kastro

Ֆիդել Կաստրոն բեյսբոլ է խաղում ոստիկանության թիմի հետ: 1959 թվականի հուլիսի 24:

fidel-kastro

1960 թվականի մայսին Ֆիդել Կաստրոն երկրորդ տեղն է գրավել ձկան որսի մրցաշարում՝ որսալով մոտ 25 կիլոգրամ կշռող կապույտ մարլին ձուկ:

 

fidel

Ֆիդել Կաստրոն եղել է ծխելու մեծ սիրահար: Նրա՝ Հավաննա տեսակի ծխախոտով կերպարը դարձել է դասական: Սակայն 1986 թվականին նա թողնում է ծխելը առողջական խնդիրների պատճառով:

fidel-kastro

Պատրաստեց՝ Անժելա Պողոսյանը

*

*