Բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 50 կգ մահացու թմրանյութ

Այն մորֆիից ուժեղ է 50-100 անգամ, հերոինից՝ 30-50 անգամ
fentanil2 (1)

Ամերիկյան Նեբրասկա նահանգում իրավապահները բեռնատար մեքենայում հայտնաբերել են ավելի քան 50 կգ ֆենտանիլ թմրանյութ, տեղեկացնում է The Washington Post-ը։ Ֆենտալինի այդ քանակությունը հավասար է 26 մլն մահացու չափաքանակի, քանի որ, Թմրանյութերի դեմ պայքարի ԱՄՆ վարչության տվյալների համաձայն, նույնիսկ 2 միլիգրամը կարող է ճակատագրական լինել մարդու համար։

Սա ԱՄՆ-ի տարածքում ֆենտանիլի առգրավման ամենախոշոր դեպքերից է։

Ֆենտանիլը օփիումային անալգետիկ է եւ բժշկության մեջ օգտագործվում է որպես ուժեղ ցավազրկող։ Այն մորֆիից ուժեղ է 50-100 անգամ, հերոինից՝ 30-50 անգամ։

 

 

*

*