Այսօր ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրն է

1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը
fashizm

Նոյեմբերի 9-ին աշխարհում նշվում է ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը։

Այն հիմնվել է ընդդեմ ռասիզմի UNITED միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է 49 երկրներից ավելի քան 500 կազմակերպությունների։

1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր»  կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումը։ Այդ իրադարձությունը սկիզբ է դրել Հոլոքոսթին, որի ժամանակ մոտ 6 մլն հրեա է սպանվել։

Ամեն տարի Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ՝ նացիզմի, ազգային, ռասսայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին։

*

*