Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ը եւ YouTube-ը միացել են ահաբեկչության դեմ պայքարին — Երկիր Մեդիա

Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ը եւ YouTube-ը միացել են ահաբեկչության դեմ պայքարին

Դրա նպատակը ահաբեկչական խմբավորումների քարոզչության վերացումն է:
stop-teror

 

Դեռ փետրվար ամսին ԱՄՆ-ի կառավարությունը դիմել էր առաջատար ընկերություններին՝ խնդրելով աջակցել ահաբեկչության դեմ պայքարում: Այդ ընկերությունների շարքին են դասվում Facebook-ը, Microsoft-ը, Twitter-ը եւ YouTube-ը: Վերջիններս համատեղ հայտարարության մեջ նշել են, որ կմիավորվեն համատեղ տվյալների բազա ստեղծելու համար, որպեսզի կանխեն ծայրահեղական նյութերի տարածումը:

Դրա նպատակը ահաբեկչական խմբավորումների քարոզչության վերացումն է: Ընկերություններից յուրաքանչյուրն ինքնուրույն որոշում կկայացնի՝ արդյոք հրապարակված նյութն իր մեջ ծայրահեղական ենթատեքստ պարունակում է:

Հրապարակված նյութերի ջնջվելու որոշումն ավտոմատ չի կայացվի: Յուրաքանչյուր դեպքում հետաքննություն կիրականացվի: Բացի դրանից՝ ընկերությունները խոստանում են, որ օգտատերերի անձնական տվյալներ չեն հրապարակվի:

*

*