Facebook-ի օգտատերերը պաշտպանում են «դեղին բաճկոնավորների»՝ նոր ակցիաներ ձեռնարկելու կոչը

«Մասնակցելու եմ» նշումն արել Է 6510 մարդ
fransia-cuycer-dexin-bajkon2 (1)

Facebook սոցիալական ցանցի վեց հազարից ավելի օգտատերեր մտադիր են Ֆրանսիայում մասնակցել «դեղին բաճկոնավորների»՝ բողոքի նոր ընդգրկուն ակցիային, որը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթ օրը:

Միջոցառման վերաբերյալ հայտարարությունը, որը վերնագրված է «Գործողություն հինգերորդ. շախ ու մատ», սոցիալական ցանցում զետեղված է «Պաշտոնական «դեղին բաճկոններ» խմբի կողմից:

«Հանդիպում ենք շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, Փարիզում: Հանդիպման վայրը կհայտնվի վերջին պահին»,- գրված Է ազդագրում:

Դեկտեմբերի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 13:30-ի դրությամբ հայտարարության տակ «մասնակցելու եմ» նշումն արել Է 6510 մարդ: Եվս գրեթե 35 հազար մարդ սեղմել Է «հետաքրքրում է» կոճակը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնավորների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին:

*

*