Էյֆելյան աշտարակ այցելուների մուտքը փակ է

Մուտքը հնարավոր Է միայն նրանց համար, ովքեր...
eyfelyan ashtarak

Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայր՝ Էյֆելյան աշտարակ, փակ Է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հաղորդվում Է «Facebook» ցանցում՝ հուշարձանի պաշտոնական Էջում:

«Օդերեւութաբանական պայմանների պատճառով Էյֆելյան աշտարակն այժմ փակ Է: Մուտքը հնարավոր Է միայն նրանց համար, ովքեր ամրագրում ունեն (աշտարակի վրա գտնվող- խմբ.) ռեստորանում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանում երկրորդն օրն Է, ինչ մանր ձյուն Է տեղում: Սպասվում Է, որ տեղումները կդադարեն փետրվարի 7-ին:

*

*