Մանրամասներ՝ ԵԽԽՎ-ի աղմկահարույց քվեարկությունից

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն
exxv

Հրապարակվել է բոլոր այն երկրների ցանկը, որոնք կողմ են քվեարկել Ռուսաստանի վերադարձը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողով թույլատրող բանաձեւի օգտին: Ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների վերականգնմանը միաձայն կողմ է քվեարկել 12 երկիր՝ Ֆրանսիան, Իսպանիան, Թուրքիան, Ադրբեջանը, Ավստրիան, Իռլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան, Կիպրոսը եւ Անդորրան: 11 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, Գերմանիան, Իտալիան, Բելգիան եւ Չեխիան, բանաձեւի օգտին քվեարկել է ձայների մեծամասնությամբ: Բանաձեւին ամբողջությամբ դեմ են արտահայտվել Էստոնիան, Վրաստանը, Ուկրաինան, Լիտվան եւ Լատվիան:

Կիեւն անգամ հետ է կանչել Եվրոպայի Խորհրդում իր դեսպանին ԵԽԽՎ-ի քվեարկության խնդրահարույց արդյունքների պատճառով:

Հիշեցնենք,որ քվեարկությանը մասնակցած հայաստանյան պատվիրակության 3 անդամներից միայն մեկն է դեմ քվեարկել Ռուսաստանի լիազորությունների վերականգնմանը: Պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հետագայում պարզաբանել է, որ թյուրիմացություն է եղել եւ ինքը տեխնիկական պատճառով է դեմ քվեարկել:

*

*