Եվրախորհրդարանը սոսկալի է որակել ԱՄՆ-ում միգրանտներին պահելու պայմանները

Պատգամավորները նաեւ ափսոսանք են հայտնել վերջերս այդ կենտրոններից մեկում յոթ դեռահաս միգրանտների մահվան առնչությամբ
migrantner-amn2 (1)

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի տարածքի հատուկ կենտրոններում անօրինական միգրանտներին պահելու պայմանների պատճառով, ինչպես նաեւ ափսոսանք ամերիկա-մեքսիկական սահմանին բռնված միգրանտների ընտանիքները բաժանելու կանոնավոր պրակտիկայի առիթով: Համապատասխան բանաձեւն ընդունվել Է հուլիսի 18-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում, տեղեկացնում ՏԱՍՍ-ը:

Դրա օգտին քվեարկել Է 330 պատգամավոր, դեմ՝ 252-ը, ձեռնպահ է մնացել 55-ը:

«(ԵԽ-ն) անհանգստացած է այն սոսկալի պայմաններից, որոնցում գտնվում են միգրանտները եւ ապաստան հայցողներն, առանձնապես երեխաները, ԱՄՆ-ի միգրացիոն կենտրոններում, մասնավորապես, անբավարար բժշկական օգնության, նորմալ սանիտարական պայմանների եւ կերակրի բացակայության պատճառով»,- ասված Է հայտարարության տեքստում: Պատգամավորները նաեւ ափսոսանք են հայտնել վերջերս այդ կենտրոններից մեկում յոթ դեռահաս միգրանտների մահվան առնչությամբ։

*

*