Փոթորիկներ եւ զոհեր՝ Եվրոպայում

Հարյուրավոր չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել են
europa-potorik

Եվրոպայում ուժգին փոթորիկներ են, որոնք  խլել են առնվազն 3 մարդու կյանք: 2 մարդ խեղդվել է Իսպանիայում՝ ընկնելով խոշոր ալիքի տակ: Եվս մեկը զոհվել է Ֆրանսիական Ալպերում. ծառն ընկել է դահուկորդի վրա: Ֆրանսիայի տարբեր շրջաններում վատ եղանակի պատճառով, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 15 մարդ: Նրանցից 4-ի վիճակը ծանր է:

Փարիզում ուժեղ քամիների պատճառով անգամ ժամանակավորապես փակվել է Էյֆելյան աշտարակը:

Շվեյցարիայում քամին ռելսերից դուրս է գցել գնացքի վագոններից մեկը: Առնվազն 8 մարդ վնասվածքներ է ստացել: Մայրաքաղաք Բեռնում քամին տապալել է սուրբծննդյան 13-մետրանոց տոնածառը:

Փոթորիկը մոլեգնում է նաեւ Գերմանիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում: Հաղորդվում է, որ ամբողջ Եվրոպայում տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Հարյուրավոր չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները