Եվրոպական մի շարք երկրներում կարգելվի դիզվառելիքով աշխատող մեքենաների երթեւեկությունը

Աթենքի, Մեխիկոյի, Մադրիդի ու Փարիզի քաղաքապետերը խոստացել են զարգացնել հեծանվային երթեւեկությունը:
dizvareliqov-meqenaner

 

Աթենքի, Մեխիկոյի, Մադրիդի ու Փարիզի քաղաքապետերը հայտարարել են, որ մինչեւ 2025 թվականը կարգելեն դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների ու բեռնատարների երթեւեկությունը: Դրա փոխարեն նրանք խոստացել են խթանել այլընտրանքային տրանսպորտային միջոցների՝ էլեկտրական, ջրածնային ու հիբրիդ ավտոմեքենաների օգտագործումը:

Մեխիկոյում՝ համաշխարհային քաղաքների ղեկավարների հանդիպմանը, Աթենքի, Մեխիկոյի, Մադրիդի ու Փարիզի քաղաքապետերը խոստացել են նաեւ քաղաքներում զբոսանքի գոտիներ ստեղծել ու զարգացնել հեծանվային երթեւեկությունը:

Քաղաքապետերը ցանկանում են իջեցնել օդի աղտոտվածության մակարդակն իրենց քաղաքներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, յուրաքանչյու տարի շուրջ 3 միլիոն մարդու մահվան պատճառը կապված է օդի աղտոտվածության ու դրանից բխող հետեւանքների հետ:

*

*