Եվրոպացիների մեծամասնությունը պաշտպանում է իրենց երկրների անդամակցությունը ԵՄ-ին

Հարցմանը մասնակցել է Եվրամիության բոլոր 28 երկրների 15-ից բարձր տարիքի գրեթե 28 հազար մարդ:
em

Եվրամիության քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է իրենց երկրների անդամակցությունը ԵՄ-ին: Այդ մասին վկայում են Parlemeter-ի հարցման տվյալները, որոնք ներկայացված են Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ:

Ընդամենը հարցմանը մասնակցել Է Եվրամիության բոլոր 28 երկրների 15-ից բարձր տարիքի գրեթե 28 հազար մարդ: Հարցումն անցկացվել Է ընթացիկ տարվա սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակաշրջանում:

Եվրամիության այն քաղաքացիների բաժինը, որոնք կարծում են, թե իրենց երկիրը շահել Է Եվրամիությանն անդամակցելուց, կազմել Է 64 տոկոս, ինչը 4 տոկոսով ավելի Է, քան 2016 թվականին: Դրա հետ մեկտեղ մասնակիցների 25 տոկոսը հակառակ տեսակետն ունի, վկայում են ԵԽ-ի նյութերը:

Հարցվածների շուրջ 47 տոկոսը գտնում Է, որ իրենց կարծիքը հաշվի Է առնվում Եվրամիությունում, ինչը լավագույն արդյունքն Է 2009 թվականից ի վեր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները