Եվրամիության ղեկավարները չեն կատարի Թերեզա Մեյի խնդրանքը

Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ նոր բանակցություններ չեն լինի
shotlandia-em-brexit

Եվրամիության ղեկավարները հայտարարել են, որ կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արդեն համաձայնեցված պայմանների շուրջ նոր բանակցություններ չեն կարող լինել՝ չնայած Բրիտանիայի վարչապետի խնդրանքներին:

Թերեզա Մեյը Բրյուսելում է՝ Եվրամիության առաջնորդներին տեղեկացնելու, որ խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի վավերացումը վտանգի տակ է. պատգամավորները համաձայն չեն մի շարք կետերի: Սակայն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ կարող են արվել պարզաբանումներ, բայց ոչ նոր բանակցություններ:

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի հարցով բրիտանական խորհրդարանում քվեարկությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 11-ին, սակայն Թերեզա Մեյն այն հետաձգել է՝ ձախողման վտանգի պատճառով:

*

*