Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի

Ստրասբուրգում կայացած քվեարկության չորրոդ փուլի արդյունքում այդ պաշտոնում է ընտրվել իտալացի Անտոնիո Տայանին:
antonio tayani

 

Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի: Նախօրեին Ստրասբուրգում կայացած քվեարկության չորրոդ փուլի արդյունքում այդ պաշտոնում է ընտրվել իտալացի Անտոնիո Տայանին, որը ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը:

Եվրախորհրդարանի արդեն նախկին նախագահ Մարտին Շուլցը հայտնել է, որ Տայանին ստացել է 351 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից կրկին իտալացի Ջիանի Պիտելան, հավաքել է 282 ձայն:

Զբաղեցնելով նախագահի աթոռը՝ Տայանին հավաստիացրել է, որ լինելու է այն խորհրդարանի նախագահը, որն իր գործունեության մեջ կարտացոլի բոլոր պատգամավորների ու բոլոր խմբակցությունների շահերը: 63-ամյա Տայանին ավելի վաղ երկու անգամ զբաղեցրել է եվրակոմիսարի պաշտոն՝ Եվրահանձնաժողովում տնօրինելով արդյունաբերության եւ տրանսպորտի զարգացման հարցերը: Նա եղել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պաշտոնական ներկայացուցիչը:

*

*